Վրաստանի հավաքականը նոր մարզիչ ունի

Վրաստանի ազգային հավաքականը մինչև 2028 թվականի ավարտը կգլխավորի վրացի մասնագետ Ռամազ Սվանաձեն։ Ինչպես հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, գլխավոր մարզչի պաշտոնում Սվանաձեն կփոխարինի Վիլի Սանյոլին։

Ֆրանսիացին Վրաստանի հավաքականի ղեկը ստանձնել էր 2021 թվականի փետրվարին։ Այդ ընթացքում ազգային թիմն անցկացրել է 57 հանդիպում։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ Վրաստանի ընտրանին հասել է պատմական հաջողության՝ 2024 թվականին առաջին անգամ հանդես գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որտեղ կարողացավ հաղթահարել խմբային արգելքն ու հայտնվել մրցաշարի լավագույն 16 թիմերի շարքում։

Մինչ այս նշանակումը Ռամազ Սվանաձեն գլխավորում էր Վրաստանի Մ-21 հավաքականը, որի հետ երկու անգամ մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլերին։

Leave a Comment