NASA-ն հաստատել է 2027 թվականի տիեզերական առաքելության կազմը՝ հայ տիեզերագնացի մասնակցությամբ

2027 թվականի գարնանը չորս տիեզերագնացներից բաղկացած թիմը կմեկնի Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)՝ SpaceX Crew-14 առաքելությամբ, հայտնել է ԱՄՆ Տիեզերական գործակալությունը՝ NASA-ն։ Թիմի անդամներից մեկը լինելու է ազգությամբ հայ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը, որը ներկայացնելու է «Ռոսկոսմոսը»։

Տիեզերանավի հրամանատարը NASA-ի աստղագնաց Քայլա Բարոնն է, իսկ օդաչուն՝ Քրիս Բյորչը։ Թիմի չորրորդ անդամը ճապոնացի Մակոտո Սուվան է։ Չորս մասնակիցներից երեքի, այդ թվում՝ Հարություն Կիվիրյանի համար սա լինելու է առաջին թռիչքը դեպի տիեզերք։ Հարությունը 32 տարեկան է, մասնագիտությամբ՝ հրթիռներ կառուցող ինժեներ, և տիեզերագնացների թիմ է ընդունվել 2021 թվականին։

Միջազգային տիեզերական կայան հասնելուց հետո այս անձնակազմը կմիանա այնտեղ արդեն աշխատող մյուս մասնագետներին։ Սա SpaceX ընկերության 14-րդ հերթական թռիչքն է, որն իրականացվում է NASA-ի հատուկ ծրագրով։

Leave a Comment