Բրազիլիան խուսափել է պարտությունից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին

Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Ավստրալիայի թիմի հետ: Ավստրալիայում կայացած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հաշիվը 68-րդ րոպեին բացել է պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Նեստորի Իրանկունդան՝ առաջ մղելով դաշտի տերերին: Բրազիլիայի հավաքականի պատասխան գոլն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփել է անգլիական «Բորնմութի» հարձակվող Ռայանը:

Բրազիլիայի և Ավստրալիայի հավաքականները նախկինում հանդիպել էին 6 անգամ: 4 հաղթանակ տարել էին բրազիլացիները, մեկ անգամ հաղթել էր Ավստրալիան, մեկ հանդիպում էլ ավարտվել էր ոչ-ոքի:

Leave a Comment