Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը սեպտեմբերի 26-ի առավոտյան հզոր ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետել մինչև 8,6 կմ բարձրությամբ մոխրի սյուն:
Կամչատկայի հրաբխային ժայթքումներին արձագանքող խմբի տվյալներով՝ ժայթքման պատճառով տարածաշրջանում սահմանվել է ավիացիոն վտանգի նարնջագույն աստիճան: Մոխրի ամպը հրաբխից տարածվել է դեպի արևմուտք՝ թերակղզու խորքերը, մոխրի թեթև տեղումներ են արձանագրվել մի քանի հարակից բնակավայրում:
Շիվելուչը Կամչատկայի ամենաակտիվ և խոշոր հրաբուխներից մեկն է, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3 283 մետր: