Առողջության համընդհանուր ապահովագրությունում առաջին փուլով ընդգրկված են
- 0-18 տարեկանները
- 65+ տարիքի քաղաքացիները
- 1-3 կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները
- Ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք
- Սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք
- Զոհված զինծառայողների ընտանիքները
- 200,000+ աշխատավարձ ստացողները
Ամսական ապահովագրավճարը 10․800 դրամ է։ 2027 թվականից ապահովագրությունը գործելու է նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար։ Iravaban.net-ը ներկայացնում է, թեաշխատավարձից որքա՞ն լրացուցիչ պահում է արվում 200,000+ աշխատավարձ ստացողների դեպքում։ Աղբյուրը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ։ Այսպիսով ինչպե՞ս է կազմվում ամսական ապահովագրավճարը՝
- 200,001 – 500,000 դրամ աշխատավարձ ստացողնների դեպքում 4500 դրամ զինապահի խնայողությանը և 6000 դրամ Պետբյուջեի սուբսիդավորմանը գումարվում է աշխատավարձից լրացուցիչ պահումը՝ 300 դրամ
- 500,001 – 1,000,000 դրամ աշխատավարձ ստացողնների դեպքում 7500 դրամ զինապահի խնայողությանը գումարվում է աշխատավարձից լրացուցիչ պահումը՝ 3300 դրամ։ Այս խմբի քաղաքացիները 2027թ.-ին կարող են ստանալ մինչև 50,000 դրամ եկամտահարկի վերադարձ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համար:
- 1,000,001 և ավելի աշխատավարձ ստացողնների դեպքում ապահովագրավճարի ամբողջ գումարը՝ 10,800 դրամ, պահվում է աշխատավարձից։ Այս խմբի քաղաքացիները ևս 2027թ.-ին կարող են ստանալ մինչև 50,000 դրամ եկամտահարկի վերադարձ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համար:
- ԱՁ / Նոտար (> 2.4 մլն) դեպքում ապահովագրավճարը հաշվարկվում է տարեկան՝ 129,600 դրամ
1-3 կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, սոցիալական աջակցության համակարգում(Փարոս) ներառված անձանց և առանց ծնողական խնամքի մնացած, առկա համակարգում սովորող ուսանողների ապահովագրավճարը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։