ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկեր՝ այն մակագրելով «Թրամփի նեղուց»։
Ամերիկացի առաջնորդը նախկինում ասել էր, որ Իրանին հաղթելուց հետո Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք։ Նա բազմիցս Truth Social-ում հրապարակել է տարածաշրջանի քարտեզը՝ այդ ջրերը նշելով որպես ամերիկյան։
Այս անգամ ամերիկացի առաջնորդը հրապարակել է մի քարտեզ, որտեղ Հորմուզի նեղուցը շրջանագծված է և նշված որպես «Թրամփի նեղուց»։ Նա որևէ լրացուցիչ բացատրություն չի տվել պատկերի համար։