Ռուսաստանում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը պահպանվում է

Հայաստանը Ռուսաստանին դեռ չի ներկայացրել ձկնամթերքի և կաթնամթերքի արտադրությունում արձանագրված խախտումների վերացումը հաստատող փաստաթղթեր։ Ռոսսելխոզնադզորից հայտնել են, որ հայկական տեսչական մարմինը ներկայացրել է միայն խախտումները վերացնելու վերաբերյալ երաշխիքներ, ինչը բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումները գործում են մայիսից։ Ռոսսելխոզնադզորը դրանք պայմանավորել է արտադրության ընթացքում հայտնաբերված խախտումներով։

Leave a Comment