Թրամփը Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Թրամփը Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Գործակալության տվյալներով՝ Թրամփն այդ առաջարկն արել է, քանի որ ԱՄՆ-ն փորձում է վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունները։ Զելենսկին հրաժարվել է առաջարկից, իսկ, ըստ աղբյուրների, նրան «վշտացրել է այն, որ Թրամփը բարձրացրել է այդ հարցը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment