Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լատվիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 խաղարկության C լիգայի երկրորդ խմբում։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած C2 խմբի առաջին տուրի խաղում մեր ընտրանին 2:0 հաշվով հաղթանակ տոնեց Լատվիայի թիմի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Գեորգի Հարությունյանը։ Մեր ընտրանու առավելությունը 74-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Արթուր Ղարիբյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում մեր թիմը ուժերն է չափելու Չեռնոգորիայի ընտրանու հետ:

Leave a Comment