Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ն ու Չինաստանը երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ էական առաջընթաց են գրանցել։

«Երկու ականավոր մարդկանց հիանալի այց էր, և մեզ իսկապես դուր եկավ այն։ Կարծում եմ՝ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել, և դա շատ դրական է երկու երկրների համար»,- Սպիտակ տանը թեյի արարողության ժամանակ հայտարարել է Թրամփը։

Արարողությանը երկու երկրների առաջնորդների հետ մասնակցել են նաև Չինաստանի առաջին տիկին Փեն Լիյուանը և ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը։

Leave a Comment