Նեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակի հակադրության մեջ

Նեպտունը սեպտեմբերի 26-ին կհայտնվի Արեգակի հակադրության մեջ

Նեպտուն մոլորակը սեպտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան 05։00-ին, կհայտնվի Արեգակի հետ հակադրության մեջ։ Հակադրության պահին Նեպտունը կհասնի իր առավելագույն պայծառությանը։ Այն կգտնվի «Ձկներ» համաստեղությունում և գիշերվա մեծ մասը կլինի հորիզոնից վեր։

Նեպտունը հնարավոր կլինի դիտարկել ոչ միայն սեպտեմբերի 26-ին, այլև դրանից մի քանի շաբաթ առաջ և հետո։ Դիտման պայմանները կախված կլինեն եղանակից և Լուսնի փուլից։ Լիալուսնի ժամանակ պայմաններն ավելի անբարենպաստ են, քանի որ Լուսնի պայծառությունը լուսավորում է երկինքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment