Զախարյանը չի հրավիրվել ՌԴ հավաքական․ Գոլուբինի մեկնաբանությունը

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի հրավիրվել ՌԴ հավաքական։ Այս փաստը մեկնաբանել է 23 ամյա ֆուտբոլիստի գործակալ Գենադի Գոլուբինը։

«Ռուսաստանի հավաքականն ունի մարզիչ, և նա է որոշում, թե ում հրավիրի։ Եթե Կարպինն այդպես է որոշել, նշանակում է, որ մտածել է, Արսենն արժանի չէ հրավիրվելուն։ Նա կարծում է, որ մյուսներն ավելի արժանի են», – գործակալի խոսքերը մեջբերում Sovsport-ը։

Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է այս մրցաշրջանի ութ խաղից չորսին։

Leave a Comment