«Օրենքով գող» «Զապը» կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով որոշում դեռ չկա

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը», երկու ամսով կալանավորվել է։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Սողոյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Միաժամանակ, «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գևորգ Մելիքյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցով դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

Հիշեցնենք՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Անդրանիկ Սողոյանն ու Գևորգ Մելիքյանը սեպտեմբերի 22-ին ձերբակալվել էին՝ առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով։

Leave a Comment