Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխա «թունավորում» ախտանիշներով տեղափոխել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց:

Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը և թե որ դպրոցից են տեղափոխվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ երեխաներից 3-ին տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներից մեկը։

Leave a Comment