Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին արժանին է մատուցել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» այս մրցաշրջանում ցուցադրած արդյունավետ խաղի համար։
«Պետք է ընդունել, որ հենց հիմա «Բարսելոնան» ահարկու է։ Բայց մրցաշրջանի վերջում ամեն ինչ կարող է փոխվել։
Անցած մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր ասի, որ ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ պատճառով չեմ սիրում ասել՝ որ թիմն է լավագույնը»,- Անրիի խոսքը մեջբերում է AS-ը։
Գերմանացի Ֆլիկի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում և տարել նույնքան հաղթանակ ընդհանուր՝ 36:8 հաշվով։