Օրեր առաջ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ձերբակալվել են Անդրանիկ Սողոկյանը եւ Գևորգ Մելիքյանը։ Վերջիններիս կալանավորելու համար քննչական կոմիտեն դիմել է դատարան:
Iravaban.net–ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հոդվածի 1-ին մասով , իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նրանցից երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»։