Հայաստանի հավաքականը պատրաստ է հաղթել Լատվիային․ մարզիչ – armeniatoday.am

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակի է տրամադրված Լատվիայի դեմ Ազգերի լիգայի մեկնարկային խաղից առաջ, նախախաղային ասուլիսում հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Չի կարելի խաղից առաջ ասել, որ հաղթելու ենք, բայց մենք տրամադրված ենք հաղթանակի և վստահություն ունենք»,- նշել է մարզիչը։

Մելիքյանը հայտնել է, որ Լատվիայի խաղը վերլուծելուց հետո մարզչական շտաբը գտել է մրցակցին հակազդելու տարբերակը։

Մելիքյանը նաև կոչ է արել երկրպագուներին աջակցել թիմին։

«Կուզենայի, որ երկրպագուն էլ զգար այն, ինչ ես եմ զգում՝ վստահել, հավատալ և հպարտանալ»,- ասել է նա։

Հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն իր հերթին նշել է, որ թիմում մարտական տրամադրություն է։

«Առջևում չորս խաղ ունենք, բարդ գրաֆիկ է, բայց պատրաստ ենք։ Թիմի տրամադրվածությունը մարտական է, մթնոլորտը՝ հիանալի»,- ասել է Սպերցյանը։

Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Սա Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C2 խմբի առաջին տուրն է։

Leave a Comment