Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա

Երուսաղեմում հրեա ծայրահեղականները պղպեղի սփրեյ են ցողել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի վրա, երբ նա Երուսաղեմում Յոմ Կիպուրի տոնին հեծանիվ էր քշում։ Այս մասին X-ի իր էջում գրել է լրագրող Գեղամ Բալյանը:

«Նա երաժշտություն էր լսում, երբ ահաբեկիչները սպառնալից մոտեցել են նրան և պահանջել հանել ականջակալները։

Նրանք լսել են, թե ինչպես է նա անգլերեն խոսում, և նրանցից մեկն ասել է. «Անգլերեն՝ ոչ, հրեանե՛ր» և հարձակվել նրա վրա»,-գրել է նա։

Leave a Comment