Փաշինյանն ու Թաիլանդի վարչապետը կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Փաշինյանն ու Թաիլանդի վարչապետը կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության վարչապետ Անութին Չարնվիրակուլի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները: Կարևորվել է զբոսաշրջության, իրավական և դիվանագիտական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կապերին ու փոխգործակցության խթանմանը: Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment