
88 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադին, AFP-ին հայտնել է նրա ընտանիքը։
Վլադին ծնվել է Փարիզում ռուս ներգաղթյալների ընտանիքում և դարձել է հայտնի կինոդերասանուհի։
1963 թվականին նա արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի՝ Մարկո Ֆերերիի «Թագուհի մեղու» ֆիլմում իր դերի համար։
1970 թվականին Վլադին ամուսնացել է ռուս դերասան, բանաստեղծ և երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ։