ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանում հավատարմագրված մի քանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար նախաձեռնված միջոցառման շրջանակներում հանդիպում է ունեցել Հնդկաստանի իշխող «Բհարատիա Ջանատա» կուսակցության (BJP) նախագահ Նիտին Նաբինի հետ:
Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, հարցուպատասխանին և առանձնազրույցի ժամանակ դեսպան Աֆյանը նպատակային է համարել երկու երկրների միջև առկա սերտ փոխգործակցությանը համահունչ միջխորհրդարանական շփումների և միջկուսակցական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: