Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց ընտրանին 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի թիմի նկատմամբ:
Մեր թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի (կեսական միավոր):
Նախորդ՝ 7-րդ խաղափուլում մեր կանանց հավաքականը նույն՝ 2.5:1.5 հաշվով հաղթել էր նաև Ադրբեջանի հավաքականին: