Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդերլանդների թիմի հետ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում, որն անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում:
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։