Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment