
Ջեյմս Քեմերոնը (James Cameron)՝ «Տիտանիկի», «Ավատարի», «Տերմինատորի» և «Այլմոլորակայինների» ռեժիսոր, նոյեմբերի 23-ին Երևանում հանդիպում կունենա կինոյի ոլորտի ներկայացուցիչների և հանդիսատեսի հետ, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Հանդիպումը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 19։00-ին։ Քեմերոնը կխոսի կինոյի, իր ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և տեխնոլոգիական նորարարությունների մասին։
Միջոցառման անվանումն է «In Conversation with James Cameron: A Cinema Legend, Live in Yerevan»։ Տոմսերի վաճառքը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 25-ին։