Արարատի մարզկենտրոն Արտաշատում գերժամանակակից ակնաբուժական ախտորոշման նոր կլինիկա է բացվել։ Սա «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի և բարերարների աջակցությամբ ստեղծված արդեն 16-րդ բժշկական հաստատությունն է Հայաստանում։ Այսուհետև մարզի բնակիչները ստիպված չեն լինի հասնելու մայրաքաղաք՝ աչքի խորացված հետազոտություններ անցնելու համար։