Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը 2023 թվականից հանդես է գալիս Արգենտինայի հավաքականի կազմում, դարձել է Հարավամերիկյան խաղերի հաղթող: 39-ամյա ըմբիշը 77 կգ քաշային կարգում տարել է 3 հաղթանակ: Եզրափակչում Ջուլֆալակյանը 4:2 հաշվով հաղթել է կոլումբացի Յաիր Կուերոյին: