CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

24 Սեպտեմբերի, 2026

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար:

Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ( Christian Solidarity International. CSI), Համաշխարհային ավետարանական դաշինքը և Եվրոպական իրավունքի և արդարադատության կենտրոնը դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ պահանջելով ապահովել տեղահանված հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձը։

CSI-ի ներկայացուցիչ դոկտոր Ջոել Վելդկամպը քննադատել է Ադրբեջանին՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չկատարելու համար, և ընդգծել է մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը, ապօրինի կալանավորումները և դիվանագիտական անգործությունը։

CSI-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Շվեյցարիայի հովանավորությամբ խաղաղության ֆորումի ստեղծմանը և ընդգծել, որ խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների հիման վրա։

Leave a Comment