Արսենյանը հանդիպել է Գալուզինի հետ

Այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև «եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործողության թեմատիկայի շուրջ»:

«Ընդգծվեց միջպետական երկխոսության շրջանակներում ռուս-հայկական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկմանը երկկողմ պատրաստակամությունը», – փոխանցում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:

Հայկական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդում:

Leave a Comment