Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի համագործակցության թեմաների շուրջ։

Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակում ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների հետագա առարկայական քննարկման փոխադարձ պատրաստակամությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment