ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին

Հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը՝ ՀՎԿԱԿ-ը, որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։

«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր: Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն կոչվող էջը գրել էր.

«Մալաթիա Սեբաստիա, Զեյթուն վարչական շրջաններ, խնդրում ենք արձագանքել, եթե ջրից վատ հոտ ու պղտորություն եք նկատել։

Ջուրն ահագին շրջաններում անջատված է, բայց բողոքներ կան, որ ջրից կոյուղաջրի հոտ է գալիս»։

Leave a Comment