Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմայի շուրջ», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Leave a Comment