Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության անդամ երկրներին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, Միրզոյանը գրել է X-ի իր էջում:

«Անկեղծ շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին, հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելով՝ Հայաստանին աջակցելու համար: Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և գործընկերության ևս մեկ հանգրվան՝ ՀՀ-ԵՄ մեր գագաթնաժողովի հռչակագրին և ռազմավարական օրակարգին համապատասխան»,- գրել է Միրզոյանը:

Leave a Comment