ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված չէ, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ այն տեղի կունենա մոտ ապագայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ճշգրիտ ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված չէ։ Նախագահի և վարչապետի միջև դեռևս կա փոխըմբռնում և համաձայնություն, որ նման այցը տեղի կունենա մոտ ապագայում», – հինգշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։