Ուզբեկստանում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենան 8-րդ խաղափուլի պարտիաները։
Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ խաղափուլում կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մելիքսեթ Խաչիյանը։ Իդեպ ԱՄՆ-ի հավաականում նաև հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը, ով մասնակցելու է այս խաղափուլին և մրցելու է Սուսաննա Գաբոյանի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստան-ԱՄՆ տղամարդկանց մրցապայքարին Լևոն Արոնյանը չէր մասնակցել։
Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը։ ԱՄՆ-ի թիմն ունի 11 միավոր և բաժանում է 8-11-րդ տեղերը։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1) եւ Ադրբեջանին (2,5:1,5):
ԱՄՆ-ի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Անդորրային (4:0), Բելգիային (4:0), Կուբային (3,5:0,5), Իսպանիային (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1:3), հաղթել է Շվեյցարիային (3:1):