Վարչապետը պառլամենտի ենթակա մարմիններից մեկի ղեկավարն է, ոչ թե ամեն ինչի ղեկավարը․ Օրբելյան

Վարչապետը ընդամենը պառլամենտի ենթակա մարմիններից մեկի ղեկավարն է, որը պետք է աշխատանքները համակարգի և պարբերաբար գա, հաշվետվություն տա։ Այս մասին «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ճիշտ է, քաղաքական դաշտը բերում է նրան, որ ինքը, քաղաքական մեծամասնություն ունենալով, որոշակի լծակներ է ունենում նաև հակառակ ուղղությամբ՝ պառլամենտի նկատմամբ, բայց ինքնին շարունակում է մնալ պառլամենտի ենթակա մարմին»։

Նրա խոսքով՝ վարչապետը, որպես պաշտոնատար անձ, ոչ թե խորհրդարանական մեծամասնության ղեկավարն է, այլ խորհրդարանի ենթակա մարմիններից մեկի ղեկավարը։ Օրբելյանը նաև անդրադարձել է զինված ուժերի կարգավիճակին՝ նշելով, որ դրանք ևս խորհրդարանի ենթակա մարմիններից են, ինչը, նրա խոսքով, բխում է Անկախության հռչակագրից և Սահմանադրությունից։

Leave a Comment