Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

23 Սեպտեմբերի, 2026

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում տիրող իրավիճակը։

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը՝ համաձայն նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների։

Լավրովը Ռուբիոյին մատնանշել է Կիևի ռեժիմի և նրա եվրոպական հովանավորների միջև սերտ համակարգումը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը և Ռուբիոն մանրամասն քննարկել են Կիևի ապակառուցողական քայլերը, որոնք միտումնավոր հարձակվում են քաղաքացիական բնակչության և սահմանային ենթակառուցվածքների վրա։

Leave a Comment