ՀՀ ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատարին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակներում փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր՝ որպես ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևոր բաղադրիչ: Ընդգվել է Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ քննարկումների ակտիվ դինամիկան:

Քննարկվել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետևողական զարգացման նախաձեռնություններ:

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հարցերի՝ որպես ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ծրագրերի և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղկացուցիչ:

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Ցիցիկոստասը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև ավիացիոն ոլորտում համագործակցության շուրջ:

Leave a Comment