ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետե Ֆրեդերիկսենն ու Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համաձայնագիր ստորագրեցին կղզու անվտանգության ապահովման պատասխանատվությունը Միացյալ Նահանգներին փոխանցելու վերաբերյալ։
Ստորագրման արարողությունը հեռարձակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։ Համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Դանիան պայմանավորվածություն են ձեռք բերել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը Վաշինգտոնին փոխանցելու շուրջ։
Նա նշել էր, որ ԱՄՆ-ն անհապաղ կսկսի ավելացնել իր ռազմական ներկայությունը արկտիկական այդ կղզում։