Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է, որ Անկարան և Երևանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», — ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ կհաստատվի «երկարաժամկետ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Միաժամանակ, Էրդողանի ելույթի ընթացքում Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը։