Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս Մեքսիկան անվանել է կարտելային բռնության էպիկենտրոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկան անվանել է կարտելների կողմից հրահրվող բռնության էպիկենտրոն։

«Մեքսիկան կարտելների բռնության էպիկենտրոնն է։ Անընդունելի է, որ ԱՄՆ-ն 2000 մղոն երկարությամբ սահման ունենա թշնամական կարտելների վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ։

Մեքսիկան պետք է վերականգնի իր տարածքների նկատմամբ վերահսկողությունը՝ դրանք հետ խլելով մարդկության թշնամիներից», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։

 

Leave a Comment