
ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»։
ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները, որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021-ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։
Եթե 2021-ին Միասնական Ռուսաստանը հավաքել էր 49,82 տոկոս, ապա հիմա նա ստացավ 57,96 տոկոս ձայն։
208 մանդատ էլ Միասնական Ռուսաստանը ստացել է մեծամասնական ընտրակարգով։
Փաստորեն ընդհանուր առմամբ իշխող Միասնական Ռուսաստանը Պետական դումայում կստանա 347 մանդատ եւ կունենա սահմանադրական մեծամասնիւթյուն, որի համար անհրառեշտ էր 301 մանդատ։
ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախ եւ առաջ արտաքին ու անվտանգային կուրսին։
Մեզ համար կարեւոր է գործընկեր Միասնական Ռուսաստան կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։
Շնորհավորում եմ Պետական դումա անցած Միասնական Ռուսաստան-ի մեր գործընկերներին եւ հույս հայտնում, որ ՀՀԿ-ի ու Միասնական Ռուսաստան-ի միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։
ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: