Որսաշրջանը մեկնարկել է․ որսորդներին զգուշացնում են պահպանել սահմանված ժամկետներն ու չափաքանակները

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը որսաշրջանի ընթացքում շարունակում է հետևողականորեն իրականացնել հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ անտառային տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում որսի օրինականությունն ու սահմանված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։

Ինչպես հայտնել է ծառայությունը, իրականացվող հսկողության նպատակն է կանխել որսի կանոնների խախտումները, նպաստել վայրի կենդանիների և կենսաբազմազանության պահպանությանը։

Որսորդներին կոչ է արվում որսը կազմակերպել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով թույլատրելի ժամկետները, վայրերը և չափաքանակները։

2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը մեկնարկել է օգոստոսի 29-ին։ Որսի թույլատրելի տեսակները, ժամկետներն ու չափաքանակները սահմանված են շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանով։

Leave a Comment