ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը բազմիցս հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Անցյալ տարի որպես ԱՄՆ նախագահ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ես բանակցություններ սկսեցի Իրանի հետ և առաջարկեցի լիարժեք տնտեսական համագործակցություն՝ դրա դիմաց պահանջելով կազմալուծել միջուկային ծրագիրը և դադարեցնել ահաբեկչությանն աջակցելը։ Սակայն նրանք հրաժարվեցին», – հայտարարել է ԱՄՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։
Նա հավելել է, որ դրանից հետո «կրկին կոչ է արել Իրանին՝ համաձայնագիր կնքել»։
«Եվ նրանք կրկին հրաժարվեցին», – պնդել է Թրամփը։