Թրամփ․ «Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթը սկսել է իր վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումներից՝ հայտարարելով, որ մինչ մյուս առաջնորդները խոսել են խաղաղության մասին, ինքն այն «հաստատել է»։

«Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», – հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ անտեսվել են։

ԱՄՆ նախագահն առանձնացրել է Իրանը՝ այն անվանելով «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» և պնդել, որ Թեհրանի հզորացումը տարիներ շարունակ սպառնալիք է եղել աշխարհի համար։

ՄԱԿ-ում ելույթից հետո Թրամփն այսօր նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ նա կմասնակցի նաև Գրենլանդիայի անվտանգության նոր համաձայնագրի ստորագրմանը։

Leave a Comment