Դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով։
Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն, հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր հուլիսի 9-ին։ Նա ներգրավված է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործով, որը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ։
Թևանյանը ձերբակալվել էր մայիսի 23-ին։