Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները
Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվել, որի կառուցման համար ԱՄՆ-ն մարդասիրական աջակցության ծրագրով հատկացրել է 1.1 միլիոն դոլար։
Կայանը նախատեսված է Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ուժեղացնելու համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Բացմանը ներկա են եղել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերը և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը:
«Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները և կամրապնդի տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը։
Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ՝ քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղությամբ։ Սա Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող կապերի և ընդլայնվող համագործակցության ևս մեկ օրինակ է»,-ասվում է հաղորդագրության մեջ: