Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջորդ փուլում կհանդիպի ԱՄՆ ընտրանու հետ, կանայք կմրցեն Ադրբեջանի թիմի հետ․ Շախմատի համաշխարհային Օլիմպիադա

Ուզբեկստանում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականները շարունակում են հուսալի և կայուն խաղ ցուցադրել։ Մեր տղաների թիմը 6 տուրերից հետո 12 հնարավորից ունի 11 միավոր և գտնվում է մրցաշարայի աղյուսակի 3-րդ տեղում։ Հաջորդ՝ 7-րդ մրցափուլում մեր տղաները կհանդիպեն ԱՄՆ հավաքականի հետ, որի կազմում հանդես է գալիս մեր հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։

Իսկ մեր կանանց ընտրանոին, որը ունի 10 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում, հաջորդ մրցափուլում կմրցի Ադրբեջանի թիմի հետ։

Leave a Comment