«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 15-ից չվերթեր կիրականացնի դեպի Բելգրադ, Սերբիա: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment