
ԵՄ երկրների դեսպանները կշարունակեն քննարկել ռուսաստանցի երկու միլիարդատերերի՝ Ալիշեր Ուսմանովի եւ Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցները հանելու առաջարկը։ Հարցը քննարկվում էր երկուշաբթի, սակայն ուշ երեկոյան եվրոպացի դիվանագետներից մեկը հանդիպումը լուսաբանող լրագրողներին հայտնել է, որ հարցին կվերադառնան այսօր՝ երեքշաբթի։
Այս երկու միլիարդատերերի հարցի հետ է կապված հազարավոր այլ ռուսաստանցի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները երեք տարով երկարաձգելու խնդիրը, հայտնում է BBC- ին։
Ֆրանսիան այս ամսվա սկզբին միացել է Սլովակիային՝ պահանջելով ռուս-ուզբեկ միլիարդատեր Ուսմանովին հանել պատժամիջոցների ցուցակից, իսկ հետո արդեն Լյուքսեմբուրգն էր պահանջել ցուցակից հանել ռուսաստանցի Ֆրիդմանին։